Մեր մասին
Մունքը ստեղծում է շապիկներ՝ ոգեշնչված հայկական ազգային պարերից։ Յուրաքանչյուր նկարազարդում հեղինակային է, իսկ յուրաքանչյուր շապիկ՝ մեր պատմության, արմատների ու մշակույթի արտացոլում։

Նկարազարդումները
Յուրաքանչյուր շապիկ նվիրված է մեկ պարի։ Նկարազարդումները ստեղծվում են ձեռքով՝ ազգային տարազի, նախշերի ու շարժման մանրամասներով։ Ամեն մանրուք կարևոր է՝ Իշխանաց պարի մորթեզարդ բաճկոնակներից մինչև «Էջմիածին» պարի վեր պարզված ձեռքերը։

Մեծերի և փոքրերի համար
Շապիկները հասանելի են մեծահասակների և երեխաների չափսերով։ Մանկական շարքը սիրով «Մունքիկ» ենք անվանում։ Ուզում ենք, որ փոքրերը ոչ միայն սովորեն հայկական պարերը, այլև կրեն ու տարածեն դրանց գեղեցկությունը։

Ավելին, քան շարժում
Հայկական պարը միայն շարժում չէ։ Այն մեր մշակույթի, հիշողության և ինքնության մասն է։ Ամեն շապիկով պատմում ենք մեկ պարի մասին՝ որտեղից է այն գալիս և ինչով է առանձնանում։
Դիտել հավաքածուն