Իշխանաց պար

Հայկական ազգային պարի նկարով շապիկ

Իշխանաց պարը վեհ ու հպարտ պար է և համարվում է հայկական ամենաբարդ պարերից մեկը։ Կա վարկած, որ այն եղել է մեհենական պար։ Նկարազարդման մեջ չորս պարող ուս ուսի կանգնած են կանաչ լեռան առջև՝ ձեռքը սրտին․ տղամարդիկ՝ դեղին մորթեզարդ բաճկոնակներով, կանայք՝ կարմիր տարազով։ Տպված է շապիկի մեջքին։

Գույն՝ Սև
Չափս
Չափսերի աղյուսակ

Գինը ճշտեք Instagram-ում

Պատվիրել Instagram-ով (բացվում է նոր ներդիրում)

Իշխանաց պար · Սև · M

Պատճենեք ձեր ընտրությունը և տեղադրեք այն Instagram-ի հաղորդագրության մեջ։

Պարի մասին

«Իշխանաց պար»-ի առավել հայտնի տարբերակը Պարսկահայքի՝ Ուրմիա լճի մերձակա Կապուտանի շրջանի հայկական գյուղերից է․ նույն պարի այլ տարբերակներ տարածված են եղել նաև Հայոց Ձորում և Շատախում։ Ժողովուրդը պարն առավել հաճախ կոչել է «Շեյխանի»՝ առաջնորդների, իշխանների պար, որտեղից էլ «Իշխանաց պար» անունը։ Պարաշարքի սկզբում կանգնում էին իշխաններն ու իշխանություն ունեցողները և առատ «շաբաշ» տալիս զուռնա և դհոլ նվագողներին։

Ուրմիահայերն այն պարում էին Սուրբ Ստեփանոսի և Սուրբ Թադևոսի վանքերի ուխտագնացությունների, տոների և հատկապես հարսանիքների ժամանակ։ Պարում են խառը կազմով, շարքով․ այն սկսվում է «ծանր» պարերին բնորոշ կերպով և աստիճանաբար արագանում։ Պարը մեծ հմտություն է պահանջում, ուստի պարողները հիմնականում երիտասարդներ և միջին տարիքի մարդիկ էին։

Աղբյուր՝ «Կարին» ավանդական երգի-պարի համույթ (բացվում է նոր ներդիրում)