Մշո խըռ

Հայկական ազգային պարի նկարով շապիկ

Մշո խըռը պար է Մուշի տարածաշրջանից։ Նկարազարդման մեջ չորս պարող են մեկ շարքում․ երկու տղամարդ՝ մորթե բաճկոնակներով և գծավոր տաբատներով, երկու կին՝ հյուսքերով և նախշազարդ զգեստներով։ Վերնագիրը ձեռքով է գրված կանաչ տառերով։ Տպված է շապիկի մեջքին։

Գույն՝ Կաթնագույն
Չափս
Չափսերի աղյուսակ

Գինը ճշտեք Instagram-ում

Պատվիրել Instagram-ով (բացվում է նոր ներդիրում)

Մշո խըռ · Կաթնագույն · M

Պատճենեք ձեր ընտրությունը և տեղադրեք այն Instagram-ի հաղորդագրության մեջ։

Պարի մասին

«Մշո խըռ»-ն այսօր էլ սիրված ու տարածված պար է, հատկապես սասունցիների և մշեցիների ժառանգների շրջանում, ինչպես նաև Թալինի և Արմավիրի տարածաշրջանների գյուղերում։ Առաջին անգամ այն գիտականորեն ուսումնասիրել է պարագետ Սրբուհի Լիսիցյանը։ Պարը մոտ է «Քոչարի»-ին և երբեմն կոչվում է «Սասնա քոչարի»։

«Խըռ» բառը բանասացները տարբեր կերպ են մեկնաբանում՝ «կարմրավուն նշաններով մոխրագույն ձի», «սմբակների դոփյուն», «պոզահարում»։ Պարողները կանգնում են իրար կողքի, ուս ուսի, մեկ շարքով։ Պարում հերթագայում են ձախ ոտքի խորը ծնկածալերն ու աջի մանր զսպանակները։

Աղբյուր՝ «Կարին» ավանդական երգի-պարի համույթ (բացվում է նոր ներդիրում)