Յարխուշտա

Հայկական ազգային պարի նկարով շապիկ

Յարխուշտան Սասունի հայտնի ռազմական պարն է․ պարողները զույգերով դեմ դիմաց են կանգնում և ուժգին ծափ տալիս միմյանց ափերին։ Նկարազարդման մեջ ազգային տարազով երկու տղամարդ է կանաչ բլրի վրա՝ հենց ծափի պահին, կանաչ ձեռագիր վերնագրով։ Տպված է շապիկի մեջքին, իսկ առջևում՝ փոքրիկ «Մունք» գրությունը։

Գույն՝ Սպիտակ
ՉափսՄանկական
Չափսերի աղյուսակ

Գինը ճշտեք Instagram-ում

Պատվիրել Instagram-ով (բացվում է նոր ներդիրում)

Յարխուշտա · Սպիտակ · ընտրեք չափսը

Պատճենեք ձեր ընտրությունը և տեղադրեք այն Instagram-ի հաղորդագրության մեջ։

Պարի մասին

«Յարխուշտա»-ն ի սկզբանե ռազմամարզական խաղ է եղել, որը հետագայում վերածվել է ռազմապարի։ Նրա արմատները Սասունում և Տարոն աշխարհում են, և այսօր էլ այն պարում են հատկապես սասունցիների ժառանգներով բնակեցված գյուղերում։

Անվան ամենահավանական մեկնաբանությունը «յար» (պարսկերեն՝ «սիրեցյալ», «ընկեր») և «խըշտ» («կարճ նիզակ», «զենք») բառերի միացումն է՝ «զենքի ընկեր», «զինակից»։ Պարողները շարժվում են շրջանով, որը պարբերաբար բաժանվում է երկու հանդիպակաց շարքի․ շարքերը մոտենում են իրար՝ կարծես հարձակման, պարողները բախվում են ծափերով և նահանջում, ու շրջանը նորից փակվում է։ Երաժշտական չափը հիմնականում 4/4 է․ պարը սկսվում է միջին արագությամբ և աստիճանաբար արագանում։

Աղբյուր՝ «Կարին» ավանդական երգի-պարի համույթ (բացվում է նոր ներդիրում)