
Էջմիածին
Հայկական ազգային պարի նկարով շապիկ
«Էջմիածին» պարը Կարինի (Էրզրում) պարային ժառանգությունից է և պատկանում է «ետ ու առաջ» տեսակի շուրջպարերին։ Ըստ ժողովրդական ավանդության՝ այն շատ հին պար է, իսկ պարողների վեր պարզած ձեռքերը համեմատում են եկեղեցու գմբեթի հետ։ Նկարազարդումը գծանկար է՝ ձեռքերը վեր պարզած պարուհի և ձեռագիր տողեր՝ «Քեզի մեռնիմ, Էջմիածին, Անարատ կաթ, Աստվածածին»։ Տպված է շապիկի մեջքին։
Գինը ճշտեք Instagram-ում
Պատվիրել Instagram-ով (բացվում է նոր ներդիրում)Էջմիածին · Սպիտակ · M
Պատճենեք ձեր ընտրությունը և տեղադրեք այն Instagram-ի հաղորդագրության մեջ։
Պարի մասին
«Էջմիածին»-ը երգ-պար է, որի բնօրրանը Կարին (Էրզրում) քաղաքն է՝ իր շրջակայքով։ Գաղթականների հետ այն հասել է Ախալցխա և այնտեղից տարածվել հարակից գյուղերում։
Պարի արմատները հասնում են արևապաշտության ժամանակներին․ արևը ծագելիս պարողները ձեռքերը բարձրացնում էին ուսերից վեր՝ որպես արևին ուղղված օրհներգ։ Դարերի ընթացքում պարը ստացել է Հայ Առաքելական եկեղեցու մայր տաճարի՝ Սուրբ Էջմիածնի անունը։ Պարաշրջանը փոքրանում և նորից ընդարձակվում է՝ նմանվելով արևի սկավառակին, իսկ պարողների ձեռքերը գծում են նրա ճառագայթները։
Աղբյուր՝ «Կարին» ավանդական երգի-պարի համույթ (բացվում է նոր ներդիրում)



